Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Աշխարհում հարատև խաղաղություն երբեք չի եղել, չկա ու չի լինի

Աշխարհում հարատև խաղաղություն երբեք չի եղել, չկա ու չի լինի
14.11.2026 | 18:10

Ով խոսում է հարատև խաղաղության մասին, միանգամից կա՛մ փոխեք, կա՛մ լռեցրեք, որովհետև նա ձեզ կա՛մ խաբում է, կա՛մ գաղափար չունի հարատև խաղաղության մասին։

Աշխարհում հարատև խաղաղություն երբեք չի եղել, չկա ու երբեք չի լինի։

Պատճառը միջազգային հարաբերությունների, պետությունների միջև հարաբերությունների էության մեջ է։ Միջազգային հարաբերությունների անարխիկ բնույթը բացառում է հարատև խաղաղության գաղափարը, ինչպես որ նույնիսկ հիերարխիկ հարաբերություններ լինելու պարագայում է այն բացառելի։ Եթե միջազգային հարաբերությունները նույնիսկ լինեին հիերարխիկ, ապա այդ պարագայում կգործեր «Թուկիդիդեսի ծուղակի» տեսությունը` հառնող պետությունները կբախվեին գործող հեգեմոնի հետ։ Առաջինը կփորձեր պահպանել իր տեղը, իսկ երկրորդը կցանկանար իր զարգացմանն ու նոր ազդեցությանը համարժեք տեղ զբաղեցնել։

Այսինքն, միջազգային հարաբերությունների թե՛ անարխիկ, և թե՛ հիերարխիկ բնույթի պարագայում հարատև խաղաղություն հնարավոր չի։

Ցանկացած մեկը, ով խոսում է հարատև խաղաղության մասին, որի հիմքը պայմանավորվածություններն են, այլ ոչ թե օբյեկտիվ իրողությունները (ռազմաքաղաքական, տնտեսատեխնոլոգիական հավասարակշռություն), առնվազն ձեզ ծաղրում է կամ հիմարացնում։ Ես հակված չեմ կարծելու, թե բարձրագույն պետական պաշտոնյան չի հասկանում այսքանը՝ ունենալով գիտական հաստատությունների ու խորհրդականների հսկայական բանակի աջակցություն։ Հետևաբար, նա ձեզ ծաղրում ու ծառայեցնում է իր մութ շահերին:

Արա Լ. Պողոսյան

Դիտվել է՝ 330

Մեկնաբանություններ